«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նոր իրականություն, որն այսօրվա հետ աղերս անգամ ունենալ չի կարող

Նոր իրականություն, որն այսօրվա հետ աղերս անգամ ունենալ չի կարող
13.12.2024 | 10:33

Մենք ուզում ենք մեծացնել կայացած ու հարուստ երեխաներ, ոչինչ, որ այդ երեխաները անհայրենիք մնան...

Քանի դեռ ընտանիքում, էն ամենանեղ ու ներընտանեկան զրույցի մեջ, ծնողը խորհուրդ տալուց շրջանցում է պետականն ու ազգայինը, մենք ունենալու ենք սերունդ, որը թալանում է, արտագաղթում է, պղտորում է օդն ու ջուրը հանուն իր փոքրիկ անձնական շահի:

Եվ միայն երկրի հոգիները, որոնք տանում են իրենց ուսերին անտանելին, կարող են բեկել այս ընթացքը, ճզմել իրերի տրամաբանությունը և կերտել նոր իրականություն, որն այսօրվա հետ աղերս անգամ ունենալ չի կարող:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ